Կլակ. «Առուն»


19:37 , 23 դեկտեմբեր, 2013

 

Առուն անջուր մնաց,
Հին է առուն արդեն,
Ասում են` շարքից ընկավ,
Առուն քանդել է պետք:
Մամռի գույնը մնաց,
Անտեր ու չոր հատակին,
Մամռոտ մի բույր մնաց՝
Ջրի թողած հուշերից:
Առուն կարկաչն է հիշում
Ու պաղ ջուրը առաջվա,
Առուն որբ է այս դարում
Ու դարի պես ցամաքած:
Սիրտը կիսատ,հոգին լուռ,
Ջուրը քշված օտար ափ,
Առուն որբ է այս դարում

 

Ու դարի պես ցամաքած...