09:36 , 23 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը չի բացառում Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:
«Ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է նա NBC ամերիկյան հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Լագարդը միաժամանակ ընդգծել է, որ ներկայում իր ողջ ժամանակը խլում է ԱՄՀ ղեկավարի պաշտոնում աշխատանքը: «Ես պետք է այս գործով զբաղվեմ ևս մի քանի տարի»,- նշել է նա: