08:31 , 23 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռումինական Ալբա շրջանում մերկասառույցի պատճառով 40 ավտոմեքենա է բախվել: Չորս մարդ թեթև վնասվածքներ են ստացել:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Ռումինիայի Ճանապարհային ոստիկանության մամլո ներկայացուցիչ Պաուլ Ուլիերուն՝ խոշոր ավտովթարի պատճառը վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելն է: «Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն վարորդների մեծամասնությունը ստիպված են վերանորոգել իրենց մեքենաները»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ օդերևութաբանները տրանսպորտային միջոցների տերերին բազմիցս զգուշացրել են մեկասառույցի և զգուշություն պահպանելու մասին: