Ներկա զարգացումների ֆոնին բանակցությունները Ռուսաստանի հետ լավագույն տարբերակն են


17:16 , 22 դեկտեմբեր, 2013

Բանակցությունները ցանկացած խնդրի լուծման լավագույն տարբերակն են: Ռուսաստանի հետ ստորագրված գազային համաձայնագիրը բացառություն չէ: Ակնհայտ է, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել: Այն, ինչ կենսական նշանակություն ուներ Ռուսաստանի համար օգոստոսին, այսօր ընդամենը սովորական հետաքրքրություն ներկայացնող խնդիր է: Հետևաբար, կարելի գազի հարցում նորից բանակցել նրանց հետ: Փորձը փորձանք չի բերում: Համարյա վստահ եմ, որ ներկայիս զարգացումների ֆոնին կարող ենք բավական լուրջ ձեռքբերումներ ունենալ այս հարցում:Կից նյութն՝ այստեղ