Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել Շրեքի հարսանիքը


00:52 , 22 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում երիտասարդ զույգը` «Շրեք» մուլտֆիլմի հերոսների հագուստներով, հարսանիք է կազմակերպել: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Ամանդա և Նայթան Գիբսերը, այսպես ասած, դիմակավորված հարսանիք են կազմակերպել` վերածվելով «Շրեք» մուլտֆիլմի հերոսների: Իսկ հարսանեկան նվերների փոխարեն զույգն իր ընկերներին խնդրել է գումարներն ուղարկել քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին:

«Վերջին 15 ամիսների ընթացքում մենք կորցրեցինք 7 մտերիմ մարդկանց, ովքեր հիվանդ էին քաղցկեղով»,- ասել է զույգը: