Փոքրիկները գիտեն` երբ են մեծերը ստում


04:21 , 31 դեկտեմբեր, 2013

Փոքրիկները գիտեն` երբ են մեծերը ստումDoctors.am-ը գրում է.

Եթե ուրախ ես, ապա ժպտա: Երեխաները դա հեշտ են ընկալում, քանի որ գործողությունը համապատասխանում է հույզերին: Իսկ ի՞նչ կլինի, եթե հույզերն ու գործողությունները հակասեն իրար: Կարո՞ղ են արդյոք երեխաները դա հասկանալ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարող են, նույնիսկ դեռևս 18 ամսական հասակում:

Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենափոքր երեխաները գիտեն` երբ եք դուք ստում: Փոքրիկները հեշտությամբ կարող են կռահել իրենց ծնողների տրամադրությունը` վերջիններիս դեմքի արտահայտության օգնությամբ: 

Ստացված արդյունքների հետ պետք է հաշվի նստեն բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են փոքրիկների դաստիարակությանը:

Հետազոտությունը ցույց տվեց, որ փոքրիկներին խաբելն ամենևին էլ հեշտ գործ չէ: Հաճախ, փորձելով պաշտպանել տարատեսակ դժբախտություններից, մեծերը խնայում են փոքրիկներին` "հագնելով" երջանիկ մարդու դիմակ և կեղծ ժպիտ: Բայց արդեն 18 ամսականից, երեխաները գլխի են ընկնում, որ ծնողներն իրենց խաբում են:

Հետազոտությանը մասնակցել է 15-18 ամսական 92 փոքրիկ: Լաբորատոր պայմաններում երեխաները հետևում էին դերասանների հույզերի արտահայտմանը: Մի դեպքում, ստանալով ցանկացած խաղալիքը, դերասանը տխրում էր, իսկ մյուս դեպքում` ուրախանում էր` վնասելով մատը: 

15 ամսական երեխաներն արձագանքում էին այնպես, ինչպես դերասանները: Հետազոտողները եզրակացրեցին, որ այդ տարիքում  փոքրիկների` հույզերի և գործողությունների համապատասխանության կապը ձևավորվում է ավելի ուշ:

Իսկ արդեն 18 ամսականում երեխաները հստակ արձագանքում էին հույզերի և գործողությունների հակասությանը` տխրելով միայն այն դեպքում, երբ մեծերն իսկապես տխուր էին: