21:56 , 21 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի ժամանի Սոչիի Օլիմպիադային: Այս մասին հաղորդում է The Indenpendent-ը:
Պարբերականը նշում է, որ Քեմերոնի որոշումը կապված չէ Ռուսաստանում մարդու, մասնավորապես սեռական փոքրամասնությունների իրավունքներին չհետևելու հետ:
«Վարչապետը հավատում է դիվանագիտական և փոխազդեցության քաղաքականությանը: Նա չի համարում, որ շատ բաների կարելի է հասնել բոյկոտի և կոշտ միջոցառումների միջոցով»,- ասել է աղբյուրը:
Սոչիի Օլիմպիադային ժամանող բրիտանական պատվիրակության կազմում կլինեն սպորտի և մշակույթի նախարարները: Սակայն պատվիրակության վերջնական կազմը դեռևս հստակեցված չէ: