21:44 , 21 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուս երգչուհի Դիանա Արբենինան առաջին անգամ է իր դիրքորոշումը հայտնել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:
Viva.ua-ին Դիանան խոստովանել է, որ անկեղծորեն աջակցում է ուկրաինական «եվրամայդանին»:
«Չնայած որ ռոք-ն-ռոլն ընդհանուր առմամբ պատերազմական դիրքորոշում է, ես պատերազմ չեմ սիրում: Ես ցանկանում եմ Մայդանում կանգնած մարդկանց դիմացկունություն ցանկանալ: Եվ, իհարկե, որպեսզի նրանք հաղթեն իրենց պայքարում»,- ասել է երգչուհին:
Արբենինան կարծում է, որ Ուկրաինան Մաքսային միության փոխարեն պետք է Եվամիությունն ընտրի. «Ես շատ եմ եղել Ուկրաինայում, և հուսով եմ, որ ապագայում էլ հաճախ կլինեմ: Ես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է դեպի քաղաքակիրթ պետությունները ձգտի: Իսկ ԵՄ-ն քաղաքակիրթ միություն է»: