Գյուղմթերքի շուկաները, սկսած դեկտեմբերի 29-ից, կգործեն ամեն օր


11:56 , 22 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը ներառյալ, գործելու են ամեն օր:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի հետ շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին: Զրուցելով գյուղմթերք վաճառողների, նաև գնորդների հետ՝ Դավիթ Օհանյանը քաղաքապետի անունից վստահեցրել է, որ նոր վայրերում շուկաների տեղակայման հետ կապված առաջարկներ լինելու պարագայում կառանձնացվեն նոր այլ տարածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ