Մեծ Բրիտանիայում կայացել է բլիթներ ուտելու համաշխարհային առաջնությունը


18:52 , 21 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայի Ուիգան քաղաքում տեղի է ունեցել բլիթներ ուտելու համաշխարհային առաջնությունը: Հաղթողը կարողացել է 1 րոպե, 6 վայրկյանի ընթացքում կուլ տալ իր քաղցրավենիքը: Սակայն նշվում է, որ դա մրցույթի պատմության մեջ վատագույն արդյունքն է: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:

Մրցույթի ժամանակ արգելված է օգտվել դոփինգից: Ոմանք մրցույթից առաջ հազի դեմ թուրմ են խմում, ինչը ևս օգնում է բլիթները կուլ տալու հարցում:

Հաղթողն Ուիգանի 38-ամյա բնակիչ է: