Անգլիայում հրդեհի պատճառով փակել են զվարճանքների խոշոր այգին


20:31 , 21 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայի հարավում` Սուրեյ կոմսությունում, ուժգին հրդեհի պատճառով փակել են Չեսինգթոն զվարճանքների այգին` հաղորդում է Sky News-ը:

Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է սրճարաններից մեկի մոտ: Այգու ղեկավարությունը հայտարարել է ամբողջ համալիրը փակելու մասին:

«Կրակը տարածվել է այգու ռեստորանի մեծ հատվածում, հրշեջները ջանքեր են գործադրում հրդեհը մարելու համար, նախնական տվյալներով` տուժածներ չկան»,- հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: 

Չեսինգթոն զվարճանքների այգին ընդարձակ՝ շուրջ 20 կմ տարածություն է զբաղեցնում: Համալիրի տարածքում տեղակայված է գազանանոց, ատրակցիոններ, հյուրանոց և այլ շինություններ: Չեսինգթոնյան այգին համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ատրակցիոն-այգիներից մեկը: