«Բորուսիա» - «Հերտա». Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում


17:56 , 21 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր՝ Երևանի ժամանակով 18:30-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում կհյուրընկալի «Հերտա»-ին:

Դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում կընդգրկվի նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Բորուսիա»-ի մեկնարկային կազմն ունի հետևյալ տեսքը.

Վայդենֆելլեր, Գրոսկրոյց, Սառռ, Սոկրատիս, Դուրմ, Շահին, Կել, Բլաշիկովսկի, ՄԽԻԹԱՐՅԱՆ, Ռոյս, Լևանդովսկի: