19:51 , 21 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արտասահմանցին, ով ենթադրաբար իրանցի է, ինքնահրկիզվել է` հաղորդում է ITAR-TASS-ը:
Ականատեսներից մեկի խոսքերով` տղամարդը, ով ամենայն հավանականությամբ անօրինական ներգաղթյալ է, իր վրա բենզին է լցրել և հրկիզել իրեն: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:
Արտառոց պատահարի վայրում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել են փաստաթղթեր Իրանի քաղաքացու անունով: Ոստիկանությունն այժմ ստուգում է դրանց պատկանելությունը ինքնասպանություն գործած տղամարդուն: Սկսվել է հետաքննություն: