Պրանդելին ու Վիլաշ-Բոաշը` «Միլան»-ը գլխավորելու հիմնական թեկնածուներ


19:31 , 21 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իտալական «Միլան»-ը շարունակում է ուսումնասիրել, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ով կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին:

Այս պահի դրությամբ, այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին և «Տոտենհեմ»-ից վերջերս հեռացված Անդրե Վիլաշ-Բոաշը: Հաղորդվում է, որ առաջինը 2014 թվականի Աշխարհի առաջնության ավարտից հետո հեռանալու է «Սկուադրա Աձուրա»-ից, իսկ երկրորդն արդեն առաջարկ է ստացել իտալական ակումբից:

Հիշեցնենք, որ «ռոսոներիներ»-ի մարզչական ղեկը ստանձնելու թեկնածուների շարքում նշվում էր նաև ակումբի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆի անունը, սակայն փոխնախագահ Ադրիանո Գալիանին շտապեց հերքել այդ տեղեկատվությունը: