Սիրիացի ապստամբները Թուրքիա փախած հրամանատարին մեղադրում են կոռուպցիայի մեջ


16:53 , 21 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիացի ապստամբները Թուրքիա փախած Հեղափոխության գերագույն ռազմական խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիսին մեղադրում են կոռուպցիայի մեջ` հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստակայանը:

Սիրիական ազատ բանակի և հեղափոխական ուժերի միացյալ հրամանատարության անունից Իդրիսին ձերբակալվելու հրաման է արձակվել, եթե նա հատի Սիրիայի սահմանը: Իդրիսը կասկածվում է ծայրահեղական խմբավորումներին զենք և զինամթերք վաճառելու մեջ:

Ձերբակալություն է սպառնում նաև Իդրիսի օգնականին և Լիբանանի խորհրդարանի պատգամավորներից մեկին:

Հիշեցնենք, որ Իդրիսը Թուրքիա է փախել այն բանից հետո, երբ Իսլամական ճակատի գրոհայինները գրավեցին Սիրիական ազատ բանակի շտաբը և պահեստները: