Ուգանդան ընդունել է օրինագիծ, ըստ որի համասեռամոլությունը համարվում է ծանր հանցագործություն


15:52 , 21 դեկտեմբեր, 2013

 1in.am-ը գրում է.

Ուգանդայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որը խստացնում է պատիժը հոմոսեքսուալ բնույթի գործողությունների համար` հաղորդում է RBK-ն:

Բացի այդ, մարդկանց, որոնք կամուսնացնեն միասեռական զույգերին, սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում: Միասեռականության մեջ ներգրավվելը կամ հրապարակավ դրսևորումը այսուհետ ծանր հանցագործություն կհամարվի: Առաջին «հակամիասեռական» օրենքը երկրում ընդունվել է 2009թ., որը պարունակում էր ուղղում գեյերին մահապատժի դատապարտելու մասին, սակայն խորհրդարանը չընդունեց այդ աղմկահարույց նախաձեռնությունը:

Որպեսզի վերջին ուղղումներն ուժի մեջ մտնեն, դրանք պետք է ստորագրվեն երկրի նախագահի կողմից: Նշենք, որ օրենքը տարածվում է նաև արտասահմանցի զբոսաշրջիկների վրա: