13:33 , 21 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, որ Մարոկկոյում այսօր օրերին ընթացող Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթանակ տոնելու դեպքում այդ պարգևը կնվիրի իր նախորդին` Յուպ Հայնկեսին: Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը վճռորոշ խաղում մրցելու է տեղի «Ռաջա Կասաբլանկա» ակումբի հետ:
«Մենք պետք է կենտրոնացած լինենք 100 տոկոսով` երազանքներին հասնելու համար: Ես այստեղ եմ Յուպի շնորհիվ: Հուսով եմ, որ մենք կհաղթենք մրցանակը հանուն նրա: Մարդիկ աներևակայելի ոգևորված ու երջանիկ են կիսաեզրափակիչում «Ռաջա»-ի հաղթանակից հետո:
Մենք չենք խաղալու ֆուտբոլային ակումբի դեմ, այլ` ամբողջ ժողովրդի: Սա կլինի դժվարին ու հետաքրքիր եզրափակիչ»,- ասել է իսպանացի մասնագետը: