Չանհանգստանաս..


14:14 , 21 դեկտեմբեր, 2013

Իմ սեր, ահա և սկսվեցին Ծննդյան տոների քամիները, ահա և բոլորը անցուդարձի մեջ են .. 
Իմ ամենաերջանիկ հիշողություն, քանի բոլորն անհանգիտ են տոներով, ես գրում եմ քեզ թաքուն, ժամը 23 անց 15 րոպե է . չգիտեմ, որ ժամին ձեռքդ կառնես նամակս, և անգամ չգիտեմ որ տարում.. 

Ասում են շատ քիչ է մնացել տոներին, ես միայն այսօր նկատեցի,այն էլ նամակիս ամսաթվից, արդեն 15 օր է նամակ չեմ գրում.. 
Ասում են, թե նամակներս չես ընթերցում..
ես իմ հավատները անհավատացրել ու խռովեցրել եմ քեզնից... ինքս ինձնից վտարել ու արգելել լույս աշխարհ երևան..
Դու միշտ հավատով ես լցված, իսկ ես իմ հավատները տրորել եմ գետնին...
Չանհանգստանաս.
մարդիկ չար են .. 

Այս շաբաթ շատ աշխատեցի, ասում են գունատվել եմ..
Չանհանգստանաս.
Ես շատ թեյ եմ խմում, որ չհյուծվեմ ..

Նվագել եմ սովորել..
Տոներին պիտի նվագեմ բոլորի համար ..
Եվ ոչ՝ քո ...

Կուղարկեմ քո սիրած թխվածքաբլիթներից ..
Փոստատարին կխնդրեմ, որ նամակս շուտ ուղղարկի քեզ,որ մինչև Ամանոր հասնի .. 
Մի երկու թխվածքաբլիթով կկաշառեմ ..
Չանհանգստանաս.

Լուսանկարներում փոքր-ինչ փոխվել ես ..
Բայց դա չի խանգարում հիշել քո բույրը ..
Չանհանգստանաս չեմ մոռացել..

Ամանորը շուտով է ..
Սակայն երջանկության շունչը դեռ չկա..
Պատասխան նամակի փոխարեն ուղարկիր մի քանի կալիթ երջանկություն..

Արդեն ուշ գիշեր է ..
Չանհանգստանաս..
ծածկվել եմ տաք վերմակով ...

Ասում են ՝գունատվել եմ շատ նամակներ գրելուց..
Չանհանգստանաս չեմ դադարի...
Կգունատվեմ մինչև խոր անգունություն...

Նամակներս չկորցնես..
Ամուր պահիր... գնացի քնելու ...