Այսօր Պետրոս Ադամյանի ծննդյան օրն է


12:48 , 21 դեկտեմբեր, 2013

1849 թվականի դեկտեմբերի 21-ին ծնվել է Պետրոս Ադամյանը: Այս մարդը իր մեջ պարունակում էր ստեղծագորրծ մարդուն բնորոշ բոլոր գծերը: Նա նկարիչ էր, բանաստեղծ, գրող, դերասան և հայ ազգի նվիրյալ հասարակական գործիչ: Նա աշխարհին հայտնի դարձավ Շեքսպիրի «Համլետ» և «Օթելո» կերպարներով: Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը: Ցավալի է, բայց Հայաստանում նրա մասին շատերը չգիտեն: Այսպիսի մարդկանց պետք է ճանաչել ու միշտ հիշել: