12:48 , 21 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մոսկվայի «Դինամո»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մտադիր է մայրաքաղաքային ակումբում մնալ մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, հաղորդում է «Спорт-экспресс»-ը: Փորձառու ֆուտբոլիստը ներկա պահին ընտանիքի հետ գտնվում է արձակուրդում:
Շրջանառվում էին ասեկոսեներ, թե Բերեզովսկին շուտով վարձավճարով տեղափոխվելու է Եկատերինբուրգի «Ուրալ», սակայն նրա եղբայրը հերքել է այդ լուրերը` դրանք անվանելով ենթադրություններ:
39-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը «Դինամո»-ի հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Բերեզովսկին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 3 հանդիպման` բաց թողնելով 2 գնդակ: