«Նաիրա Զոհրաբյան & Company»-ին փորձում է հիշեցնել իր մասին


12:02 , 21 դեկտեմբեր, 2013

Քաղաքական կշռի կորուստ ոչ միայն Հայաստանում, այլև ռուսների մոտ։ Քաղաքական կշիռը կորցրած «Նաիրա Զոհրաբյան & Company»-ի հակառուսական պոռթկումները միայն մի բանի վկայությունն են. այս ուժը փորձում է հիշեցնել իր գոյության մասին։ Ու այս համատեքստում որդեգրել է վա բանկ գնալու քաղաքականությունը։ Տեսեք-տեսեք, մենք էլ կանք։ Սակայն այդ ընթացքում անցնում է սահմաններ, իսկ ցանկացած սահմանի խախտում պատժելի արարք է։ Տիմոշենկոյի հետ համեմատություններ անելիս էլ խորհուրդ կտանք նրանց շատ հեռու չգնալ. եթե մի քիչ ուշադիր լինեն, իրենց մերձավոր շրջապատում տիմոշենկոներ շատ կգտնեն։