Սաակաշվիլին կդասախոսի Տաֆտսի համալսարանում


12:04 , 21 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին աշխատանքի է տեղավորվել ԱՄՆ-ում: Ֆեյսբուքի նրա էջում տեղեկատվություն է հայտնվել, որ նախկին նախագահը «միացել է» Տաֆտսի համալսարանին: Նա, մասնավորապես, աշխատելու է հանրահայտ Ֆլետչերի դպրոցում, որը դիվանագետներ և իրավաբաններ է պատրաստում:

Սաակաշվիլին դասախոսություններ կկարդա 2014 թվականի գարնանից: