11:26 , 21 դեկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարող է փոխել ակումբը: Այս մասին տեղեկացնում է sports.kz-ն:
Armsport.am-ին հայտնի դարձավ, որ Ղազարյանն առաջարկներ ունի ղազախական եւ ռուսական մի քանի թիմերից: Մինչեւ 2014 թվականի հունվարի 10-ը պարզ կդառնա, թե որտեղ է կարիերան շարունակելու 25-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ղազարյանը երկու տարվա պայմանագիր էր կնքել «Շախտյորի» հետ, որտեղ հայտնվել էր այս տարվա ամռանը: Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում էր Դոնեցկի «Մետալուրգին», իսկ վերջին ամիսներին Ղազարյանը Կարագանդայում հանդես էր գալիս վարձավճարով: