Թուրքիան կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. Դավութօղլու


11:12 , 21 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիան կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքերով՝ պաշտոնական Անկարան կողմ է, որ Հարավային Կովկասում լինի կայունություն և խաղաղություն:

«Անկարան կաջակցի ցանկացած քայլի, որ կձեռնարկվեն հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցին ուղղված համալիր մոտեցման շրջանակներում»,- ասել է նա: