10:24 , 21 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվեր, եթե ԵՄ-ն միանգամից առաջարկեր 20 մլրդ դոլարը՝ բացասական ռիսկերի վերացման համար: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ասոցացման համաձայնագիրը դեռևս չի նշանակում ԵՄ-ի անդամակցություն: «Դա վիթխարի աշխատանք է: Եվ մենք ռիսկեր ենք տեսնում այդ աշխատանքում»,- հավելել է նա:
«Եթե մեզ ԵՄ-ն առաջարկեր այդպիսի պայմաններ, Ասոցացման համաձայնագիրը կստորագրվեր, և մենք այժմ կքննարկեինք, թե ինչպես այդ 20 միլիարդն ուղղել ներդրմանը»,- նշել է Ազարովը: