41 մլն եվրո. Եվրամիության նոր ֆինանսավորումը Հայաստանին


03:49 , 21 դեկտեմբեր, 2013

Hetq.am-ը գրում է.

Եվրոպական միությունը ընդունել է 41 մլն եվրո արժողության փաստաթղթերի փաթեթ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով: Այս օժանդակությունը տրամադրվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

«ԵՄ-ն ու Հայաստանը հանձնառու են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցութունը՝ փոխադարձ հետքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով: Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, տարածաշրջանային համաչափ զարգացման, ավելի արդյունավետ քաղաքացիական  ծառայության և հզոր քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված մեր օժանդակությունը կապահովի զգալի առաջընթաց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին իսկ հասարակությունը կստանա  շոշափելի արդյունքներ», ասաց Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: 

Գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ նոր նախաձեռնությունների նպատակն է բարելավել գյուղատնտեսական կառույցների գործունեության, նպաստել ֆերմերների ասոցիացիաների զարգացմանը և ապահովել Հայսատանում քաղաքացիներին ավելի մատչելի մթերքի տրամադրմանը: Օժանդակությունը միտված է Հայաստանի գյուղական համայնքների պայմանների բարելավմանը:

Տարածաշրջանային զարգացման ոլորտում ծրագիրը կաջակցի առանձին ծրագրերին  (օրինակ՝ հանրային-մասնավոր համագործակցություն, աշխատատեղերի ստեղծում, անձնակազմի վերապատրաստում)՝ նպաստելով Հայաստանի համայնքների տնտեսական զարգացմանը:

Օժանդակության նպատակն է նաև հզորացնել քաղաքացիական հասարակության դերը, որպես  երկկողմ համագործակցությունը խթանելու և բարեփոխումների մոնիտորինգն ապահովելու ԵՄ-ն կարևոր գործընկերոջ: Այն միտված է նաև բարձրացնել քաղծառայողների կարողությունները գերակա ուղղություններով՝ ներառյալ ԵՄ մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի համաձայնագրերը, ինչպես նաև խթանել Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերում և Հայաստանի համագործակցությունը ԵՄ գործակալություների հետ: Այս մասին հայտնում է ԵՄ հայաստանյան առաքելությունը: 

Ընդհանուր տեղեկություններ 

Ծրագիրը Արևելյան գործընկերություն նախաձեռնության մաս է, որն ընդգրկում է Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան հատվածը և նապատակ ունի Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ավելի մոտեցնել  Եվրոպական միությանը:

   Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական հաևանության և գործընկերության գործիքի կողմից: Այն բաղկացած է 3 մասից.