Սառա Ջեսիկա Փարքերը պլաստիկ վիրահատության չի դիմի


22:44 , 20 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սառա Ջեսիկա Փարքերն օրեր առաջ հայտնվել է ամերիկյան Watch What Happens Live հայտնի շոուում, որպեսզի հերքի պլաստիկ վիրահատության մասին լուրերը, որն իբր արել է, որպեսզի բարելավի ձեռքերի արտաքին տեսքը: 

Դերասանուհին պատմել է մի հոդվածի մասին, որը նրան շատ է հուզել. «Այնտեղ գրված էր, թե ինչպիսի սարսափելի ձեռքեր ունեմ և որ ինձ ուղղակի անհրաժեշտ է վիրահատություն անել, կամ ես այն արդեն արել եմ: Շատ տգեղ լուսանկար էր տեղադրված, որտեղ իմ ձեռքերը կախարդի ձեռքերի էին նման: Այդ հոդվածից ես ինձ ֆիզիկապես վատ էի զգում: Ես սկսեցի մտածել, թե ինպես է հնարավոր նման վատ բաներ գրել մարդկանց մասին: Ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ես պաշտում եմ իմ ձեռքերը»: