Խոդորկովսկին ազատ արձակվելուց հետո մեկնել է Գերմանիա


18:36 , 20 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է. 

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին բանտից դուրս գալուց հետո մեկնել է Գերմանիա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պատժի իրականացման դաշնային ծառայության մամլո ծառայությանը:

«Ազատ արձակվելիս Խոդորկովսկին անձնական խնդրանքով դիմել է փաստաթղթերը պատրաստելու համար արտասահման մեկնելու նպատակով: Ազատության մեջ հայտնվելուց հետո նա մեկնել է Գերմանիա, որտեղ բուժվում է նրա մայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկուն համաներում շնորհելու մասին հրամանագիր: