21:01 , 20 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չինական Yinren Group-ը կդառնա Antwerp Diamond Bank-ի (ADB) սեփականատեր: ADB-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալմաստի բանկերի շարքում: Գործարքի մասին հաղորդվում է բելգիական KBC ֆինանսական խմբի մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է Lenta.ru-ն: Այդ ֆինանսական խմբի կազմի մեջ էլ մտնում է ADB-ն:
Գործարքի արժեքը չի հաղորդվում: Ինչպես նշվում է KBC-ի հաղորդագրությունում, գործարքին դեռևս պետք է հավանություն տան վերահսկիչ մարմինները:
Հաղորդվում է, որ համաձայնագրի շրջանակում ADB-ի վարկային պորտֆելի մի մասը կտեղափոխվի KBC Bank N.V-ի ակտիվներ: