18:16 , 20 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին հաջորդ տարի իր ծնողների հետ կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը, հայտնում է Քենինգսթոնի պալատի կայքը:
Երեխայի ծնողները՝ արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, ծրագրում են 2014թ. այցելել Ավստրալիա: Ապրիլին երեխան կդառնա 8 ամսական:
«Նորին թագավորական մեծությունները հրավիրվել են Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի կառավարությունների կողմից: Հստակ ժամկետի ու երթուղու մասին ավելի մանրամասն տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ»,- ասվում է դուքսի ու դքսուհու նստավայրի կայքի հայտարարության մեջ: