Հալեպում մեկ շաբաթ շարունակվող ռմբակոծությունների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ. ԶԼՄ-ներ


17:21 , 20 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայից եկող հաղորդագրությունների համաձայն՝ կառավարական զորքերն արդեն յոթերորդ օրն է՝ ռմբակոծում են Հալեպ քաղաքի շրջանները: Հարձակման ընթացքում ենթադրաբար զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ուղղաթիռներից քաղաքի վրա են նետում ռումբեր՝ դյուրավառ հեղուկով: Որոշ տվյալների համաձայն՝ կիրակի նման ռմբակոծության է ենթարկվել տեղի դպրոցը:

ԱՄՆ-ն արդեն դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ խնդրելով դատապարտել նման ռումբերի կիրառումը, և հայտարարել է, որ նման զենքն ընդգծում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դաժանությունը: