17:03 , 20 դեկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ռուսական «Սպորտ-Էքսպրեսին»:
Մինասյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքական վերադառնալու հնարավորությանը.
«Հավաքականում ես անցկացրել եմ մի քանի անմոռանալի տարիներ եւ ես շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքով: Բայց ես արդեն կայացրել եմ որոշում»:
Մինասյանը նշել է նաեւ, որ իր նոր աշխատավայրի հետ կապված հստակություն կլինի առաջիկայում: