Վիլաշ Բոաշը` «Միլանի» գլխավոր մարզչի թեկնածու


14:30 , 20 դեկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Իտալական «Միլանի» ներկայացուցիչներն առաջիկայում մտադիր են կապ հաստատել Անդրե Վիլաշ Բոաշի հետ, ով լքել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Իտալական կողմը մարզչի հետ ցանկանում է քննարկել ակումբը գլխավորելու հնարավոր տարբերակը. տեղեկացնում է The Times-ը:

«Միլանը» մտադիր է Վիլաշ Բոաշի հետ պայմանագիր կնքել հաջորդ տարի, և վերջինիս տեսնում է որպես Մասիմիլանո Ալեգրիին փոխարինող, ում պայմանագիրն ավարտվում է:

Նշենք, որ 36-ամյա մասնագետը մտադիր չէ նոր աշխատանք սկսել և ցանկանում է մինչև ամառ հանգստանալ, որից հետո միայն կքննարկի ստացված առաջարկները: