09:52 , 20 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը՝ Բարբարան, նշանակվել է «Միլանի» փոխնախագահ և գործադիր տնօրեն: Այս մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Նման որոշումն ընդունվել է տնօրենների խորհրդի նիստում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:
Ադրիանո Գալիանին, ով զբաղեցնում է գործադիր տնօրենի փոխնախագահի պաշտոնը, պատասխանատվությունը կկիսի Բեռլուսկոնիի դստեր հետ: Գալիանին պատասխանատվություն կկրի մարզական հարցերի համար, իսկ Բարբարան՝ ակումբի կյանքի այլ ոլորտների: