Ակտ երկրի անվերապահ կապիտուլացիայի մասին. այդ վավերացումը չպիտի տեղի ունենա


05:37 , 20 դեկտեմբեր, 2013

2 անգամ ընթերցեցի հայ-ռուսական գազային պայմանագիրը: Այն շատ հետաքրքիր փաստաթուղթ է: Հետաքրքիր այնքանով, որ նման բովանդակությամբ ընդամենը 2 փաստաթղթի եմ ես ծանոթ: Դրանք ստորագրվել են 1945թ. մայիսի 9-ին և սեպտեմբերի 2-ին և կոչվում են «Ակտ Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի մասին» և «Ակտ Ճապոնիայի անվերապահ կապիտուլացիայի մասին»:
Եթե այդ փաստաթղթերը վաղը վավերացվեն, ապա մենք իսկապես կվերածվենք գաղութի: Իսկ մեր կառավարությունը քիչ է՝ մտածում է «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ», դեռ մի բան էլ իրեն իրավունք է վերապահում որոշումներ կայացնել հետագա կառավարությունների փոխարեն՝ մինչև 2043թ. վերջ: Այդ ժամանակ ես և իմ հասակակակիցները կհասնենք թոշակի տարիքի...
Այդ վավերացումը չպիտի տեղի ունենա: Ցանկացած գնով, ցանկացած ձևով: