00:57 , 20 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի և երգահան Ադելը չորեքշաբթի օրը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով: 25-ամյա բրիտանուհին շքանշանը ստացել է Բուքինգհեմյան պալատում՝ արքայազն Չարլզի ձեռքից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ադելը հայտնի է դարձել 2008 թ. թողարկված «19» ալբոմի շնորհիվ: Դրան հաջորդել է հաջողված հիթերի «21» հավաքածուն:
Այս տարի երգչուհին «Օսկար» է ստացել Skyfall ֆիլմի սաունդթրեքի համար:
Ադելը, ում իսկական անունը Ադել Լորի Բլու Էդքինս է, հանդես է գալիս փոփ-ջազ և սոուլ ժանրերում: