ԱՄՆ իշխանությունները շարունակում են հետևել Խոդորկովսկու գործին


00:11 , 20 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սպիտակ տունը հայտարարել է, որ ծանոթացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին, և կշարունակի հետևել իրադարձություններին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասն հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

Նրա խոսքերով` Սպիտակ տունը բազմիցս իր անհանգստությունն է արտահայտել Խոդորկովսկու՝ քաղաքական դրդապատճառ ունեցող գործի հետաքննության կապակցությամբ:

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել այս գործին և հետևել, որ պատշաճ իրավական ընթացակարգ տեղի ունենա»,- ասել է Հեյդենը: