22:22 , 19 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն այսօր կմասնակցի բրիտանական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրին, հաղորդում է metro.co.uk-ը:
Շահած ողջ գումարը կփոխանցվի բարեգործության: Բացի այդ, հաղորդաշարին իրենց մասնակցությունը կունենան մարդիկ, ովքեր կարող են օգնել մասնագետին «զանգ ընկերոջը» հուշման հնարավորությունից օգտվելիս: Նրանց թվում են «կարմիր սատանաներ»-ի նախկին ֆուտբոլիստներ Ռոյ Քինն ու Դևիդ Բեքհեմը, «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու մրցավար Ջոն Մանինգերը: