Ջենիֆեր Լոպեսից և Մարկ Էնթոնիից դատարանի միջոցով 25 միլիոն դոլար են պահանջում


22:09 , 19 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և նրա նախկին ամուսինը` երգիչ և կոմպոզիտոր Մարկ Էնթոնին, հայտնվել են աղմկալի սկանդալի կենտրոնում: Օրերս հայտնի է դարձել, որ ամերիկացի պրոդյուսեր Ջեն Ջեյկոբսը դիմել է դատարան 25 միլիոն դոլարի հայցով` հաղորդում է 7days.ru-ն:

Նա Ջենիֆերին և Մարկին մեղադրում է այն բանում, որ 2012 թ. նրանք իրենից վերցրել են QViva! The Chosen շոուի ստեղծման գաղափարը և դրա համար չեն վճարել: Ջեյկոբսի խոսքերով` ինքը Մարկին տվել է ծրագրի սցենարը, որի սյուժեով լատինամերիկացի արտիստը ճամփորդել է ամբողջ աշխարհով մեկ` նոր տաղանդներ որոնելու համար: 

Այսօրվա դրությամբ դատարանը քննում է Ջեյկոբսի հայտարարությունը: 

Երգիչների պաշտոնական ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել պրոդյուսերի հավակնությունները: