21:39 , 19 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն քաղաքական պատճառներից ելնելով՝ չի մասնակցի Սոչիի 2014 թ. օլիմպիակա խաղերին` հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախագահը չի հստակեցրել` արդյոք խաղերին կժամանի՞ Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը, թե՞ ոչ:
«Քաղաքական հնարավորություն չեմ տեսնում Սոչիում կայանալիք Օլիմպիադային մեկնելու համար»,- ասել է Գրիբաուսկայտեն` նշելով, որ նման որոշման է եկել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:
Նախագահի խոսքերով` իր որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ մարդու իրավունքների ոտնահարմամբ, «Արևելյան գործընկերության» և Լիտվայի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքով: