05:22 , 20 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կվաճառի 2.3 միլիարդ դոլար արժողությամբ 41.35 միլիոն բաժնետոմս՝ հաղորդում է Bloomberg-ը:
Ընկերությունը մտադիր է ընդհանուր առմամբ վաճառել 70 միլիոն բաժնետոմս, որոնցից 27 միլիոնը կառաջարկի հենց Facebook-ը, իսկ 43 միլիոնը՝ դրա բաժնետերերը:
Ընկերության փոխանցմամբ՝ ստացված միջոցները շրջանառության մեջ կդրվեն: 2013թ. սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան երկու անգամ: