Միասեռականների ամուսնության ու մարիխուանայի օրինականացում. Ուրուգվայը ճանաչվել է տարվա պետություն


19:53 , 19 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

The Economist ամսագիրը իր պատմության մեջ առաջին անգամ որոշել է տարվա պետություն հռչակել։ Այդ կոչմանն արժանացել է Ուրուգվայը։ այս մասին տեղեկությունը հայտնվել է պարբերականի կայքում։

The Economist–ի խմբագրությունն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Ուրուգվայն օրինականացրել է միասեռականների ամուսնությունները, ինչպես նաև մարիխուանայի արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը։

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, միասեռականների ամուսնության օրինականացումը պրոգրեսիվ միջոցառու է, որն առանց ծախսերի մարդկանց երջանկացնում է։ Ինչ վերաբերում է մարիխուանայի օրինականացմանը, The Economist–ը նշում է, որ այդ նորամուծությունը երկրի իշխանություններին թույլ է տվել կենտրոնանալ ավելի ծանր հանցագործությունների վրա և ազատվել խաբեբաներից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ