17:18 , 19 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեռևս 2009 թվականին ինտերնետային ծանոթության միջոցով վաճառվել էր Մարտիրոս Սարյանի «Փոքր բակ» կտավը: Մեր տեղեկություններով՝ ոմն Արմենի կողմից այն վաճառվել է 90 հազար դոլարով:
Կտավը գնած անձը հետագայում պարզել է, որ այն ոչ թե բնօրինակն է, այլ կրկնօրինակը:
Տեղեկությունը ճշտելու համար «Առաջին լրատվական»-ը կապվեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից ևս հաստատեցին տեղեկությունը:
Վարչությունից ասացին, որ վաճառողը չարաշահելով գնորդի վստահությունը՝ վաճառել է կեղծ կտավ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մանրամասները ճշտվում են: