13:46 , 19 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը նախատեսում է դեկտեմբերի 19-ին հայտարարել սիրիական քիմիական պակաս վտանգավոր նյութերի ոչնչացման տենդեր երկրի սահմաններից դուրս: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դրան կարող է մասնակցել ցանկացած ոչ առևտրային կազմակերպություն:
Կազմակերպության տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի խոսքով՝ ընկերությունները կընտրվեն նրանց առաջարկած առևտրային տեխնիկական կետերի գնահատմամբ՝ հաշվի առնելով սահմանված ժամանակը: Կազմակերպության գործադիր խորհրդի որոշման համաձայն՝ սիրիական քիմիական զենքի ոչնչացումը պետք է իրականացվի մինչև 2014թ. հունիսի 30-ը:
Ուզյումջյուն նաև նշել է, որ մրցույթը կհիմնվի թափանցիկության, իրավահավասարության սկզբունքների վրա: Ներկայումս կազմակերպթյան՝ Սիրիայի սահմաններից դուրս քիմիական զենքի ոչնչացման նպատակով միջոցներ հավաքելու հիմնադրամում կա 9.8 միլիոն եվրո: