11:45 , 19 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գիրուկ երեխաների մոտ նկատվում է կորտիզոլի բարձր մակարդակ, որը նաև անվանում են սթրեսի հորմոն՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանց հոդվածը տպագրվել է գիտական Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում:
Գիտնականները հանգել են նման եզրակացության՝ անցկացնելով հետազոտություն, որի մասնակիցներն էին ճարպակալմամբ տառապող 20 երեխա և 20 երեխա, ովքեր չունեին նման խնդիր:
Նրանք պարզել են, որ գեր երեխաների մոտ նկատվում է կորտիզոլի բարձր մակարդակ, ինչը վկայում է, որ այդ այդ երեխաների մոտ առկա է սթրես: