09:00 , 19 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կեղտոտ ծուղակ» է համարել երկրում անցկացվող լայնամասշտաբ հակակոռուպցիոն օպերացիան, որի արդյունքում երեքշաբթի օրը ձերբակալվել է առնվազն 50 կասկածյալ:
Մամլո ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ այդ հետաքննությունը ունի քաղաքական դրդապատճառ և ուղղված է իր կառավարությանը վնաս հասցնելուն: Նա կատարվածը կապել է ամռանը տեղի ունեցած հակակառավարական ելույթների հետ:
«Այն ժամանակ, երբ մենք պայքարում ենք, որ 2023-ին Թուրքիան մտնի աշխարհի առաջատար երկրների տասնյակի մեջ, ոմանք ջանքեր են գործադրում այդ արագ աճը կասեցնելու համար»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքերով՝ նման մարդիկ գտնվում են արտասահմանում և երկրի ներսում ունեն հետևորդներ: