Վալդեսը խաղադաշտ կվերադառնա 2014 թվականի սկզբին. Սպորտ


23:00 , 18 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը պատրաստ է շարք վերադառնալ 2014 թվականի սկզբին:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերի կեսերից, երբ ստացավ մկանային լուրջ վնասվածք:

Ակնկալվում է, որ կատալոնական ակումբի դարպասապահը կմասնակցի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության շրջանակներում կայանալիք «Էլչե»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 5-ին: