20:02 , 18 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը քրեական նոր գործընթաց է սկսել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ` լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՄԵՆԱ գործակալությունը:
Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատը, հայտնում է ITAR-TASS-ը:
Նմանատիպ մեղադրանք է առաջ քաշվել նաև «Մուսուլման եղբայրների» մյուս ազդեցիկ ղեկավարների դեմ:
Մուրսիի հետ միասին դատարանի առաջ պետք է կանգնի շարժման հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիյան, ու ևս 30 անձ՝ կապված այդ կառույցի հետ: