Ջասթին Բիբերը սենսացիոն հայտարարություն է արել


19:20 , 18 դեկտեմբեր, 2013

Լոս Անջելեսում Power 106 ռադիոկայանին տված հարցազրույցում կանադական 19-ամյա երգիչը հայտարարել է, որ ավարտում է կարիերան:

«Նոր ալբոմի թողարկումից հետո ես թոշակի եմ գնալու»:

Երգչի խոսքերը ռադիոհաղորդավար Կուրտ Ալեքսանդրին ստիպել են բացականչել. «Ի՞նչ»:
Բիբերը, իհարկե հստակեցրել է, որ մտադիր է կայանալ որպես արտիստ եւ իր երաժշտությունն ավելի հասուն դարձնել:

Ըստ TMZ-ի, աստղին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ Բիբերը կատակել է եւ ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ: