21:41 , 18 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Նոր տարվա նախաշեմին համաներում է շնորհել 75 բանտարկյալի, որոնք իրենց պատիժն են կրել տարբեր տեսակի հանցագործությունների համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վկայակոչելով պետության ղեկավարի մամլո ծառայությանը, նախագահի կողմից ստորագրված հրամանագիրն արդեն ուղարկվել է Պատժի իրականացման և իրավաբանական օգնության նախարարություն:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ համաներման արժանացած 75 բանտարկյալներից 54-ն ազատ կարձակվեն, 14-ի պատժի ժամկետը կկրճատվի, իսկ 7-ի վրայից կհանվի դատվածությունը:
Հոկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահ ընտրված Մարգվելաշվիլին առաջին անգամ է օգտվում երկրի սահմանադրությամբ պետության ղեկավարին վերապահված՝ դատապարտյալներին համաներում շնորհելու իրավունքից: